YouTube

Արարատ Գրուպ

2006թ-ից հիմնված խոշոր ընկերություն, որն իսկական հաղթարշավ է սկսել ամբողջ աշխարհում՝ ներկայացնելով ավանդական հայկական մշակույթը, իր նորագույն տեխնոլոգիաներով արտադրած հանքային ջրերի և զովացուցիչ ըմպելիքների միջոցով

Desription ;

2014թ.-ի  տարեվերջը նշանավորվեց հայկական հանքային ջրերի շուկայում որակական նոր նշաձողի հաստատմամբ. հայ սպառողին ներկայացվեց միջազգային ամենախիստ չափորոշիչներին լիովին համապատասխանող, իր ինքատիպ, բարձրաճաշակ և հայկական ոճով, թարմ ու անկրկնելի համով աչքի ընկնող Ararat, The Well հանքային ջրերը, JOSO լիմոնադները:

Հայկական և միջազգային շուկա մուտք գործելու հենց առաջին օրերից պատիվ ունեցանք աշխատել այս ընկերության պրոֆեսիոնալ, բազմակողմանի զարգացած, գործնական անգերազանցելի հմտություններ ունեցող ղեկավարների հետ:

Մեր կողմից ստեղծված տեսահոլովակները և YouTube-յան ալիքն այս մի քանի ամիսների ընթացքում արդեն դիտվել են ավելի քան  17.000 անգամ: YouTube-ի ալիքը կարգավորումները թույլ են տալիս կախված սարքավորումից՝ ժամանակակից հեռուստացույց, հեռախոս և պլանշետ կամ համակարգիչ, տեսանյութերը դիտել առավել հարմարավետ:

Ալիքն այս պահին ունի ավելի քան 40 տեսանյութ, որոնցից Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեր աշխատանքները.

«Ջուրը կյանք է»

Առանց ջրի կյանք չկա. կյանքը, էվոլյուցիոն տեսության համաձայն, առաջացել է ջրում, և ջուր կա յուրաքանչյուր կենդանի էակի օրգանիզմում. մարդը և շատ կենդանիներ գրեթե 2/3 մասով, իսկ որոշ բույսեր մոտավորապես 4/5 մասով կազմված են ջրից

https://www.youtube.com/watch?v=jPSLo1fpBmU

«Առավոտյան լվացվելիս ժպտացե՛ք ՋՐԻՆ»

Ջուրն ուղեկցում է մեր կյանքի ամեն մի ակնթարթը

«Շնորհավոր մայիսի 9-ը՝ հաղթանակների օրը»

Շնորհավորում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը, Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի կազմավորման 23-րդ տարեդարձը

«Ջուրը կյանք է»

Ջուր խմելիս փորձե’ք վայելել յուրաքանչյուր կումը:

«ARMENIAN GENOCIDE 1915-2015»

Այն մի փոքր արյունը, որ դեռ մնում է, թանկագին է, ու դրանից մի հերոսական սերունդ է ծնվելու:Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել, չի մեռնի:

«Կանանց միջազգային օրը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը»

Կանանց միջազգային օրվան նվիրված դասական ռոմանսի երեկո՝ «Ararat Group»-ի գլխավոր հովանավորությամբ

«МАСКАРАД-Арам Хачатурян»

МАСКАРАД- произведение всемирно известного армянского композитора Арама Хачатуряна звучит в мире каждую минуту

«Water trick-WellGO»

Հնարքներ ջրով

 

«Տոնական եթերն ամփոփ»

https://www.youtube.com/watch?v=Ja-5AfkXy4YFYw

«2015թ. Ամանորյա հոլովակ»

Երջանկությո՜ւն, ուրախությո՜ւն, միասնությո՜ւն, սե՜ր, առողջությո՜ւն, նոր կյա՜նք, իմաստությո՜ւն, հավա՜տ… ՇՆՈՐՀԱՎՈՐ 2015

«The Voice of Armenia և Ararat Group»

«Ջրային մեղեդի»

Տարածվածության և կենսական անհրաժեշտության պատճառով ջուրը միշտ համարվել է կյանքի գոյության սկզբնաղբյուր: Հին հույն փիլիսոփա Արիստոտելն այն դասել է բնության 4 հիմնական տարրերի (կրակ, օդ, հող, ջուր) շարքը: Հին ժամանակներում ջուրը եղել է նաև պաշտամունքի առարկա, և ջրի աստծուն զոհեր են մատուցվել: Հայկական լեռնաշխարհում ջրանցքների ակունքներում կանգնեցնում էին քարակերտ «վիշապներ», որոնք պետք է կենարար ջրանցքը պահպանեին չար աչքից:

Կոմերցիոն տեսահոլովակ-WellGo

Մեր կյանքը գնալով դառնում է առավել ակտիվ. ընտանեկան հոգսեր, աշխատանք, միևնույն ժամանակ պետք է հոգալ առողջ ապրելակերպի մասին: Շատ բաներ ստիպված ենք անել «ոտքի վրա»- #on_the_GO  Այս նպատակով «Արարատ-Գրուպը» ստեղծել է յուրահատուկ 0,68լ ծավալով շիշ: #Well_Go_Pure ջրով շատ հարմար է բոլոր իրավիճակներում: