Անվադողերի վերամշակում
2014թ-ից Հայաստանում գործող թափոնների վերամշակման առաջատար «ԱՄ-Էսկա» ՍՊԸ-ի կայքի պատրաստում, դիզայն
Desription ;
«ԱՄ-Էսկա» ՍՊԸ-ն սեփական միջոցներով ձեռնամուխ է եղել Հայաստանի սուր բնապահպանական խնդիրներից մեկի լուծմանը՝ վերամշակում է հնամաշ անվադողեր: Ընկերությունը վերամշակում է նաև բանեցված յուղեր, այլ պինդ թափոններ:
Մեկ տարվա ընթացքում Հայաստանում առաջանում է շուրջ 17.2 հազար տոննա բանեցված անվադող, որոնք հիմնականում այրվում են ջերմոցներում, թաղվում են պոչամբարներում կամ ոչ արտոնված կարգով հայտնվում են աղբավայրերում: Անվերահսկելության պայմաններում այս ամենը խիստ բացասաբար է ազդում մարդու և բնության վրա, կարող է ընդհուպ քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ:
Կարևորելով «ԱՄ-Էսկա» ՍՊԸ-ի գործունեությունը, շրջակա միջավայրի պաշտանությունը և կայուն զարգացումը, մենք արդեն մեկ տարի սերտ համագործակցում ենք ընկերության հետ: Այս ընթացքում ստեղծել ենք մի շարք իլյուստրացիոն և տեքստային բազմաթիվ նյութեր, ինչպիսիք են օրինակ լոգոտիպը, բլանկները, նամակները, այցեքարտերը, նախագծել ենք նաև ընկերության կայքը, մշակել պրեզենտացիա «ԱՄ-Էսկա»-ի գործունեության վերաբերյալ:
Մեր կազմակերպության կողմից վարվում է բնապահպանության վերաբերյալ «ԱՄ-Էսկա» ՍՊԸ-ի ֆեյսբուքյան էջը, ինչպես նաև YouTube-ի ալիքը: